Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը

Ռուսաստանի Կոստրոմայի մարզում մասնավոր ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը:


ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության տարածքային վարչության փոխանցմամբ՝ ուղղաթիռը կործանվել է Վոնիշևո գյուղի մոտակայքում, իսկ դեպքի վայրում հայտնաբերվել էր երեք դի, որոնց ինքնությունը մինչ այս չէր բացահայտվում: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Ըստ տեղական լրատվամիջոցների, 58-ամյա Կարապետյանը որսորդության էր մեկնել AS-350 ուղղաթիռով, վթարը տեղի է ունեցել երեկ երեկոյան, ուղղաթիռի բոլոր՝ երեք ուղևորները զոհվել են:

Քննիչներին դեռ չի հաջողվել պարզել, թե Սահակ Կարապետյանը ինչպես է հայտնվել ուղղաթիռում, սակայն BBC-ն, հղում անելով 47news տեղեկատվական պորտալին, գրում է, որ գլխավոր դատախազի տեղակալը վերադառնում էր որսորդությունից:

AS 350 B3 ուղղաթիռը պատկանում էր «ՀելիպորտՄոսկվա» համալիրին, թռիչք էր իրականացրել առանց թույլտվության: Ուղղաթիռը կործանվել է թռիչքից 40 րոպե անց:

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *