Անտուան Գրիզմանը Չեմպիոնների լիգայի 8000-րդ գոլն է խփել

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում «Ատլետիկոն» 3:1 հաշվով առավելության է հասել «Բրյուգե»-ի նկատմամբ: Հանդիպման ժամանակ դուբլի հեղինակ է դարձել Անտուան Գրիզմանը:

Աշխարհի չեմպիոնը նաեւ ՉԼ-ի հոբելյանական գոլի հեղինակն է դարձել, նա խփել է մրցաշարի 8000-րդ գոլը:

ՉԼ-ում 7912 գնդակ է գրանցվել մինչ այս տարվա խմբային փուլի մեկնարկը, առաջին շրջանում 45 գոլ են խփել, 23-ն էլ՝ երեկ: 8000-րդը դարձել է Գրիզմանի 2-րդ գնդակը, որը նա խփել է 67-րդ րոպեին:

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *