Հայաստանի ազգային հավաքականը նոր ֆուտբոլիստ կունենա

Ինչպես հայտնում է բելգիական «Էյպենի» պաշտոնական կայքը, Հայաստանի ընտրանի են հրավիրել կիսապաշտպան Իվան Յագանին:

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերին հանդիպումներ ունի Ազգերի լիգայի խաղարկությունում:

Մեր ընտրանին հոկտեմբերի 13-ին մրցելու է Ջիբրալթարի հավաքականի հետ, իսկ հոկտեմբերի 16-ին՝ Մակեդոնիայի հետ:

Մեր ազգային հավաքականը դեռևս գլխավոր մարզիչ չունի, սակայն հայտնի է դարձել առաջին ֆուտբոլիստը, ում հրավիրել են հավաքական:

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանը հրաժարական է տվել ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, իսկ նոր մարզչի անունը դեռևս հայտնի չէ:

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *