Ի՞նչ խորհուրդ է տվել Պուտինը Թրամփին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ կտար նավթի գների կտրուկ բարձրացման մեղավորներին գտնելու համար հայելու մեջ նայել: Այդ հայտարարությամբ նա հանդես է եկել էներգաարդյունավետության և էներգետիկայի զարգացման միջազգային համաժողովի նիստին, հաղորդել է ТАСС-ը:

«Մենք նախագահ Թրամփի հետ Հելսինկիում շատ լավ հանդիպում ենք ունեցել: Բայց եթե նրա հետ թեմային անդրադառնայինք, որն այժմ քննարկում ենք, ես նրան կասեի, որ եթե դու ուզում ես գտնել գների աճի մեղավորին, Դոնալդ, պետք է հայելու մեջ նայես»,- ասել է ՌԴ նախագահը:

Նա ընդգծել է, որ ՕՊԵԿ-ի հետ համաձայնագրում խոսք չի գնացել գների աճի մասին, խնդիրը եղել է շուկայի հավասարակշռումը:

Իսկ այն, որ այժմ նավթի գներն աճում են, «մեր վաստակը չէ», նշել է Պուտինը՝ հավելելով, որ դրա պատճառն Իրանի վերաբերյալ «անօրինական» որոշումներն են:

Պուտինն ընդգծել է, որ նավթի ընթացիկ գինը հիմնականում Միացյալ Նահանգների վարչակազմի գործունեության հետևանք է:

News.tut.am

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *