«Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում». Մակրոնի ելույթը` Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ

Ազնավուրն ուզում էր մեկ դար ապրել, խոստացել էր, բայց մահն ավելի շուտ վրա հասավ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Փարիզում աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

​Նրա խոսքով` տարիքն Ազնավուրին չէր զրկել ապրելու, ստեղծագործելու, երգելու, սիրելու և ծիծաղելու խենթ ախորժակից։

«Նա նաև մեզ էր ապրեցնում՝ ամոքելով մեր հույզերն ու զգացմունքները: Բոլոր առաքինություններից նա կարևորում էր հավատարմությունը, հավատարմությունն իր ծնողներին, կնոջը՝ Ուլային, իր երեխաներին, հազարավոր ընկերներին: Նաև հավատարմությունը Հայաստանին: Նա Հայաստանի ընկերն էր, դեսպանը, բայց նաև որդին, որը վերադարձավ, երբ տեղի ունեցավ 1988-ի երկրաշարժը,- ասաց Մակրոնը։

 

Ֆրանսիայի նախագահն իր ելույթում ընդգծեց. «Նա ընդմիշտ կմնա մեզ հետ, որովհետև Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում»: Շառլ Ազնավուրին հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 6-ին:

Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 6-ը սգո օր է հայտարարվել:

 

 

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *