Տիեզերագնացը Հայաստան է բերելու ՀՀ և Երևանի՝ տիեզերք ուղարկած դրոշները

2018թ-ի հոկտեմբերի 6-ին ժամը 20:05 Զվարթնոց օդանավակայան է ժամանելու փորձարկիչ տեիզերագնաց, ՌԴ հերոս Անտոն Շկապլերովը: Նա իր հետ բերում է Հայաստանի Հանրապետության և Երևանի՝ 195 օր տիեզերքում, Միջազգային տիեզերական «Միր» կայանում անցկացրած դրոշները: Այս մասին հաղորդել է Slaq.am-ը:

Տիեզերագնացը Հայաստան է ժամանում պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանի հրավերով՝ Պողոսյանի հարազատ Ագարակ գյուղի (Արագածոտնի մարզ) վերածննդի 10-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով: Հոկտեմբերի 7-ին կայանալիք միջոցառման ընթացքում նա դրոշները հանդիսավոր կերպով հանձնելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերք ուղարկելու նախաձեռնությունը պատկանում է բարերար Հրաչյա Պողոսյանին:

News.tut.am

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *