Դուբայի իշխանությունները ներկայացրել են զբոսաշրջության նոր ռազմավարությունը

Դուբայի իշխանությունները հաստատել են մինչև 2025 թվականը զբոսաշրջության ոլորտի զարգացման նոր ռազմավարությունը, ըստ որի Դուբայ այցելող զբոսաշրջիկների թիվը պետք է տարեկան հասնի 23-25 մլն-ի: Այս մասին հաղորդել է The National-ը:

Mastercard ընկերության հաղորդած տվյալների համաձայն՝ 2017 թվականին Դուբայը զբաղեցրել է ամենաշատ այցելող քաղաքների ցանկի չորրորդ տեղը. այդ ժամանակ քաղաք է այցելել 15,79 մլն զբոսաշրջիկ: Ցանկի առաջին հորզոնականը զբաղեցրած Բանգկոկ քաղաք 2017թ. այցելել է 20,5 մլն մարդ, Լոնդոն՝ 19,83 մլն, Փարիզ այցելած զբոսաշրջիկների թիվը 17,44 մլն է եղել:

«Մենք կհասնենք Դուբայն աշխարհի ամենաայցելող քաղաք դարձնելու մեր նպատակին՝  մի շարք ծրագրերի,նախաձեռնությունների, ինչպես նաև յուրահատուկ նախագծերի շնորհիվ»,- Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է Դուբայի թագաժառանգ արքայազն Համդան բեն Մուհամմեդ Ալ Մաքթումը:

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *