«Եթե կա մի բան, որ չեք ցանկանում ոչ մեկին ասել, մի տեղադրեք դա համացանցում». Էրիկ Շմիդտ

Հիմա ավելի ու ավելի շատ են խոփսում այն մասին, որ ինտերնետ-կորպորացիաները պահում և օգտագործում են օգտատերերի անձնական տվյալներ, և Google-ը, բնականաբար,  բացառություն չէ: Ի պատասխան դիմորդների բողոքների` Google-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտն ասել է. «Եթե կա մի բան, որ չեք ցանկանում ոչ մեկին ասել, մի տեղադրեք դա համացանցում»: Գրել է 168.am-ը:

Խնդիրը լուծելու համար համացանցից հրաժարվել պետք չէ: Պարզապես անհրաժեշտ է  հասկանալ, թե որ տվյալներն են պատկանում ոչ միայն ձեզ, և ինչպես է պետք պաշտպանել դրանք:

Ձեր գտնվելու վայրը

Սմարթֆոնի քարտեզը հիշում է բոլոր վայրերը, որտեղ դուք եղել եք: Մի կողմից՝ սա նպաստում է քարտեզի լավ աշխատանքին, մյուս կողմից՝ դուք կարող եք անակնկալի գալ՝ հասկանալով, թե որքան շատ բան գիտի համակարգը:

Դուք կարող եք ջնջել այս տեղեկատվությունը՝ մաքրելով  թե՛ առանձին հասցեները, թե՛ հասցեների ամբողջ պատմությունը:

Որոնումների պատմությունը

Որոնման պատմությունը պահվում է բոլոր սարքերում, որոնցից օգտատերը մուտք է գործել իր Google հաշիվ: Նույնիսկ, եթե դուք ջնջեք պատմությունը մեկ սարքի վրա, ապա համակարգը կպահպանի տվյալները մյուսներում:

Google-ը ոչինչ չի մոռանում: Դուք կարող եք ջնջել  պատմությունը և կարգավորել այն, թե որ   տեղեկատվությունը չպետք է պահպանվի, բայց դա պետք է անեք ինքներդ:

 

Հարցումներ YouTube-ի միոցով

Google-ը հիշում է, թե ինչ եք դուք փնտրել տեսանյութեր դիտելու համար նախատեսված կայքով: Հետևաբար, այն գիտի, թե ինչ տիպի ֆիլմեր են ձեզ դուր գալիս, և կարող է գովազդներում ներկայացնել համապատասխան առաջարկ:

YouTube-ում որոնումները հնարավոր է ջնջել առանձին-առանձին, բայց  ոչ ամբողջությամբ:

Գովազդ՝ հատուկ ձեզ համար

Անձնական տեղեկություններն օգտագործվում են նպատակային գովազդի ստեղծման համար, որը թույլ է տալիս գովազդատուներին ընտրություն կատարել որոշակի պարամետրերով` աշխարհաքաղաքական, սեռի, տարիքի,  հարցումների, և այլն: Համակարգը հիշում է, թե որ ապրանքներն եք դիտել առցանց խանութներում, այնպես որ, համակարգում կարող են հայտնվել գովազդային ապրանքներ, որոնք դուք փնտրել եք AliExpress-ում:

Ձեր մասին հավաքագրված տվյալները կարող եք բեռնել, կամ պահպանել ամպային պահոցում: Դա կարող եք անել ձեր հաշվի կարգավորումների takeout բաժնում:

Այս տեղեկատվությունը ներառում է որոնումներ, նամակներ, կոնտակտներ, օրացույցի իրադարձություններ, գրքեր և խաղեր, Google Drive-ի ֆայլեր,  լուսանկարներ, գաղտնաբառեր և այլն: Մեկ ուրիշի հաշվին մուտք ունենալու դեպքում, կարող եք իմանալ նրա մասին գրեթե ամեն ինչ:

Ցավոք, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ տվյալները երրորդ անձանց մոտ չեն հայտնվի:  Ինտերնետ-հանցագործները դրանք կարող են օգտագործել ամենատարբեր նպատակներով:

Նման դեպքերից խուսափելու համար պետք է գոնե ուշադիր ընթերցել այն փաստաթղթերը, որոնք սովորաբար անտեսվում են:

News.tut.am

 

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *