Մեկնարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջոցառումները

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում մեկնարկեց Նախարարական համաժողովի նիստը: Հոկտեմբերի 8-ի միջոցառմանը մասնակցում են Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները: Այս մասին հաղորդել է «ARMENPRESS»-ը:

«Հայաստանն ուրախ է ձեզ հյուրընկալել: Սա մեծ պատիվ է Հայաստանի համար: Միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն, որ Հայաստանը վերցնում է իր վրա»,- նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարներն իրենց աշխատանքային խորհրդակցությունը սկսեցին մեկ րոպե լռությամբ:

«Խնդրում եմ՝ մեկ րոպե լռությամբ հարգել Շառլ Ազնավուրի հիշատակը՝ մեծ ֆրանսիացու, մեծ հայի, մեծ քաղաքացու»,- ասել է  Մնացականյանը:

Նախարարական համաժողովը կընդունի ՖՆՀ-ի նախորդ նստաշրջանի զեկույցի նախագիծը, տեղի կունենան տարբեր քննարկումներ: Համաժողովն իր աշխատանքներն իրականացնում է դռնփակ ռեժիմով:

Հոկտեմբերի 8-9-ը Երևանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 35-րդ նախարարական համաժողովը:

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *