«Բարսելոնան» պատմության լավագույն ակումբն է, իսկ Մեսսին՝ պատմության լավագույն ֆուտբոլիստը». Ռունի

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին նշել է, թե ում է համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստ.

 

«Եթե Չեմպիոնների լիգայի այն եզրափակիչներում (2009 և 2011 թվականներ – խմբ.) մեր մրցակիցը «Բարսելոնան» չլիներ, կհաղթեինք: Կարծում եմ՝ «Բարսելոնան» պատմության լավագույն ակումբն է, իսկ Մեսսին՝ պատմության լավագույն ֆուտբոլիստը:

Պարզապես անհավանական է այն ամենը, ինչ անում է Մեսսին: Նա անհավանական որակներ ունի: Օրինակ՝ Ռոնալդուն վինգերից դարձավ հարձակվող և ռմբարկու: Մրցակիցներին շրջանցելու փոխարեն սկսեց խաղալ մեկ-երկու հպումով, մտնել տուգանային հրապարակ և գոլ խփել:

Ինչ վերաբերում է Մեսսիին՝ նա ամեն ինչի տիրապետում է: Նա գոլեր է խփում՝ հաճախ խաղալով խորքից կամ կենտրոնից: Խաղադաշտի այն հատվածից, որտեղ ես քայլում եմ, Մեսսին գոլեր է խփում:

Այնպես որ՝ նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է»,- գրել է «Daily Mail»-ը:

News.tut.am

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *