Թուրքիայի հարավ-արևմուտքում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի հարավ-արևմուտքում երկրաշարժ է գրանցվել, դրա ուժգնությունը կազմել է 3.4 մագնիտուդ, հաղորդել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը՝ EMSC-ն:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մուղլա նահանգից 20 կմ հեռավորության վրա, դրա օջախը գտնվել է 48 կմ խորության վրա:

Վայրկյանների տարբերությամբ ցնցումները զգացվել են նաև Իզմիր նահանգում՝ նահանգի նույնանուն կենտրոն Իզմիր քաղաքից 189 կմ հարավ-արևելք: Ցնցումների օջախը գտնվել է 2 կմ խորության վրա:

Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդել:

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *