«Վարկերի աճը դեռ տնտեսական թռիչք չի նշանակում». քաղաքացիները պատասխանել են Փաշինյանին

Հայաստանը տնտեսական թռիչքի համար թափ է հավաքում։ Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս, բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով, վարկերը աճել են 7.0 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերն աճել են 10.4 տոկոսով, իրավաբանական անձանց վարկերն աճել են 4.3 տոկոսով»,- գրել է Փաշինյանը։

Վարչապետը նաև հավելել է, որ ավանդներն աճել են 9.2 տոկոսով։

Վարկերի աճը դեռ տնտեսական թռիչք չի նշանակում, վարչապետին պատասխանել են քաղաքացիները։
 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *