Մարդը ունակ Է իր հիշողության մեջ պահել մինչեւ 5 հազար դեմք

Յորքի համալսարանի գիտնականներն իրենց կատարած հետազոտության հիման վրա հանգել են այն եզրակացության, որ մարդը միջին հաշվով ունակ Է իր հիշողության մեջ պահել մինչեւ 5 հազար դեմք: Այդ թվի մեջ մտել են այն մարդկանց կերպարները, որոնց կարելի Է հանդիպել հասարակական տրանսպորտում, փողոցում, հեռուստահաղորդումների ժամանակ, սմարթֆոններում, թերթերում, հանդեսներում եւ գովազդային վահանակներին: Գրել է Prоceedings of the Royal Society մասնագիտացված հանդեսը:

«Առօրյա կյանքում մենք ունենք ազգականներին, ընկերներին, ծառայակիցներին, շոու-բիզնեսի աստղերին եւ բազմաթիվ այլ մարդկանց հեշտությամբ նույնականացնելու ունակություններ մեզ հայտնի այս կամ այն պատճառներով,- նշել է համալսարանի հոգեբանության ֆակուլտետի գիտական աշխատակից, ծրագրի ղեկավար Ռոբ Ջենիքսը:- Բայց դժվար Է հավատալ, թե մարդն իր ենթագիտակցության մեջ որքան շատ Է նույնականացնում անծանոթ դեմքեր, որոնք ավելի վաղ իրոք չեն հանդիպել, իսկ նրանք կարող են լինել հարյուրավորներ ու հարյուրավորներ», – հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *