Բացառիկ Ferrari-է ստեղծելՄեքսիկացի Խոսե Ֆերնանդեսը

Մեքսիկացի Խոսե Ֆերնանդեսը The Creative Workshop արհեստանոցի մասնագետների օգնությամբ ստեղծել է բացառիկ Ferrari, որը հայտնի իտալացի դիզայներ Ջովաննի Միկելոտիի աշխատանքային ոճով:


Ferrari 330GT Speciale անվանումը ստացած մոդելը ստեղծելու գաղափարը Ֆերնանդեսի մտքում հղացել էր 1960-ական թվականներից:

Motor.ru-ն մանրամասնել է, որ տղամարդը 1960-ականներին Ferrari-ի հին ուղեցույցում տեսել է Vignale թափքով Type 250 Europa Sports Coupe մեքենան ու այնքան է այն հավանել, որ մի գիշերում ստեղծել է դրա փայտե կրկնօրինակը:


Տարիների ընթացքում ավտոսերը ստեղծել է մեքենայի տարբեր մոդելներ, այդ թվում՝ պլաստիկից:

Ավելի ուշ Ֆերնանդեսը ձեռնամուխ է եղել ալյումինից 330GT Speciale-ի ստեղծմանը: Այս մոդելով մեքսիկացին յուրահատուկ ձևով հարգանքի տուրք է մատուցել Միկելոտիի դիզայներական աշխատանքներին ու Ferrari-ի՝ 1950-ական թվականների մրցարշավային մեքենաներին:

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *