Ռոբոտը առաջին անգամ ելույթ կունենա Մեծ Բրիտանիայի խորհրդարանում

Փեփեր անունով ռոբոտը կդառնա ոչ մարդկային ծագում ունեցող առաջին «արարածը», որ ելույթ կունենա Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, գրել է The Independent-ը: Ռոբոտին հրավիրել է Համայնքների պալատի կրթական հարցերով հանձնաժողովը:

Միդլսեքսի համալսարանը ներկայացնող Փեփերի ելույթը նախատեսված է հաջորդ շաբաթ: Հատկանշական է, որ ռոբոտը խոսելու է ներկայումս ամենավիճահարույց թեմաներից մեկի՝ արհեստական բանականության ստեղծման, ինչպես նաև ռոբոտաշինության ու չորրորդ արդյունաբերական հեղափոխության շուրջ:

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Փեփերին նախապես ծրագրավորելու են խորհրդարանականների հարցերին պատասխանելու համար, թե այն պատասխանները կտա արհեստական բանականության օգնությամբ:

Փեփերը ստեղծել է ճապոնական SoftBank-ը ու ներկայացրել 2014թ.: Ռոբոտը համալրված է չորս բարձրախոսով, երկու HD տեսախցիկով, թաչսքրինով:

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *