Հայաստանը Արցախում պաշտպանում է մարդկանց կյանքը. Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում

Հայաստանը Լեռնային Ղարաբաղում պաշտպանում է մարդկանց կյանքը: Հայտարարել է  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի բացմանը: Հաղորդել է «Sputnik Armenia»-ն:

«Մենք առաջին հերթին պաշտպանում ենք այդ մարդկանց կյանքը և անվտանգությունը, որովհետև մենք նրանց համար սպառնալիք ենք տեսնում», — ասել է նա:

Նա ընդգծել է Ֆրանկոֆոնիայի կարգախոս «Vivre Ensemble»-ի` «Ապրել միասին»-ի կարևորությունը: Ֆրանկոֆոնիայի գլխավոր արժեքներից մեկը ժողովուրդների խաղաղ գոյակցությունն է: Նման արժեհամակարգը թույլ չի տալիս ռազմական ճանապարհով հակամարտությունների լուծում և թույլ չի տալիս նրանց աջակցություն, ովքեր փորձում են դա անել:

Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ժամանել են 38 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի և Բելգիայի վարչապետներ Ջասթին Տրյուդոն և Շառլ Միշելը, Լիբանանի նախագահ Միշել Աունը:

News.tut.am

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *