Դնեպրում քաղցկեղը բուժում են՝ օգտագործելով այն գյուտը, որի համար Նոբելյան մրցանակի են արժանացել:

Այս տարի երկու գիտնական Նոբելյան մրցանակ են ստացել բժշկության ոլորտում  քաղցկեղի դեմ արդյունավետ իմոնութերապիայի զարգացման համար:

Դնեպր քաղաքի կլինիկական հիվանդանոցում 70 հիվանդներ արդեն իմոնութերապիայի կուրս են անցնում, հաղորդել է  ТСН-ն:

Այն կլինիկական հետազոտություն է, ուստի մասնակցությունը անվճար է: Բայց արդյունքները, իրոք զարմանալի են:

Օլեգ Բոչարովին ախտորոշել են թոքերի քաղցկեղ չորրորդ փուլում: Շատ դեպքերում սա նշանակում է մահ: Սակայն, նա հաջողությամբ է հաղթահարել իմոնութերապիայի կուրսերը, պատմել է նա:

«Այն անցավ է: Երեք շաբաթը մի անգամ գնում էի հիվանդանոց: Նույն օրը վերադարձա տուն: Տեսա, որ ամեն ինչ ավելի լավ է: Հասկացա, որ ես պետք եմ: Ես պետք եմ հասարակությանը: Ես կարող եմ բուժվել ու ինչ-որ բան անել»:

Հիմա նա հիվանդանոց է այցելում միայն հետազոտության համար: Հիվանդության բոլոր ախտանիշները անհետացել են:

Կլինիկական հետազոտական կենտրոնի բաժնի ղեկավար Նատալյա Ուրժումովան իր ուրախությունը չի թաքցնում.«Գալիս էին առողջ տղամարդիկ քաղցկեղի չորրորդ փուլում և արդեն երեք ամիս անց, ցավոք սրտի գնում էին ուրիշ աշխարհ: Այժմ հնարավորությունները ապշեցուցիչ են»:

Միևնույն ժամանակ փաստաթղթային աշխատանք չկա. հիվանդները հետազոտությունները հանձնելուց հետո չեն պառկում հիվանդանոցում, շարունակում են մնալ իրենց տանը հարազատների կողքին:

Հիվանդանոցի լաբորատորիայում կա սարքավորում, որը անհավատալի ճշգրտությամբ ցույց է տալիս արյան հետազոտության հստակ պատասխանը: Բայց լիարժեք տեխնիկական հագեցվածությունը դեռևս բացակայում է, այդ իսկ պատճառով հիվանդների կլինիկական հետազոտությունների նմուշները ուղարկում են Սինգապուր, Հարավային Կորեա և ԱՄՆ:

«Ուղիղ մեկ օրից էլեկտրոնային փոստով ստանում ենք հետազոտությունների պատասխանները, որոնք Ուկրաինայում տեխնիկապես անհնար է իրականացնել»,- ասել է բշիշկներից մեկը:

Յուրաքանչյուր հիվանդի համար անհատապես սահմանում են բուժման ռեժիմը և չափաբաժինը: Դեղամիջոցները, որոնցով նրանք բուժվում են, վաճառքում կհայտնվեն մի քանի տարի անց: Նրանց արդյունավետությունը հետազոտում են  աշխարհի տասնյակ հիվանդանոցներում, որոնց թվում է Դնեպրինը:

Բոլոր ծախսերը կատարում են հետազոտական ընկերությունները:

Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կոնստանտին Չեբանովի խոսքերով, հիվանդները ստանում են թերապիա, որը մատչելի կլինի հանրությանը 5-8 տարի:

Կլինիկական բոլոր փորձերը Ուկրաինայում հաստատվում են Առողջապահության նախարարության կողմից: Դրանցից ավելի քան երեք քառորդը միջազգային դեղերի հետազոտություն են, հիմնականում հակաուռուցքային:

Դնեպրի կլինիկական հետազոտական կենտրոնի ղեկավարների խոսքով՝ ուռուցքով տառապող մեծահասակ բոլոր հիվանդները կարող են անվճար բուժվել ժամանակակից տեխնոլոգիաներով; Ցավալին այն է, որ ոչ բոլոր բժիշկներն են դրան պատրաստ, քանի որ հին մեթոդները շահավետ են նրանց համար:

«Դրա համար անհրաժեշտ է, որ բժիշկները միավորվեն, սովորեն անգլերեն, տիրապետեն հետազոտական տեխնոլոգիաների կառավարմանը, բարոյական ճիշտ վերաբերմունք ցուցաբերեն հիվանդների նկատմամբ: Հարկերը ճիշտ վճարեն, այդ ամենը կատարեն ազնիվ: Այդ դեպքում միջազգային ընկերությունները անպայման կգան », – բացատրում է Իգոր Բոնդարենկոն:»

News.tut.am

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *