Պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախում ԿԽՄԿ առաքելության նոր ղեկավարին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Արցախում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի(ԿԽՄԿ) առաքելության նորանշանակ ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուքրուեին: Հայտնել են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրին՝ պետական նախարարը շնորհավորել է Պիեռ-Էմանուել Դյուքրուեին պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մարդասիրական խնդիրների լուծման գործում կարևորելով ԿԽՄԿ առաքելությունը Արցախի Հանրապետությունում:

Գ. Մարտիրոսյանը նշել է, որ առկա լիազորությունների շրջանակում Արցախի իշխանությունները պատրաստ են շարունակել համագործակցությունը ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի հետ:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի ու ջերմ ընդունելության համար՝ Պիեռ-Էմանուել Դյուքրուեն իր գոհունակությունն է հայտնել ԱՀ համապատասխան պետական կառույցների հետ փոխգործակցության մակարդակից՝ պետնախարարին ներկայացնելով առաքելության կողմից առաջիկա շրջանի համար նախատեսվող ծրագրերը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև հետագա համատեղ անելիքների և համագործակցության հեռանկարների շուրջ:

News.tut.am

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *