Պապուա Նոր Գվինեայում հաջորդաբար 5 երկրաշարժ է գրանցվել

Պապուա Նոր Գվինեայում մի քանի ժամվա ընթացքում հաջորդաբար 5 երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Ծառայության տվյալներով՝ առաջին երկրաշարժը, որն ունեցել է 6.1 մագնիտուդ ուժգնություն, գրանցվել է Կիմբե բնակավայրից 132 կմ արևելք, սակայն առաջինին հաջորդել է երկրորդը, որը եղել է ամենահզորը՝ 7 մագնիտուդ ուժգնությամբ: Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գնտվել է Կիմբեից 124 կմ արևելք:

Որոշ ժամանակ անց երկրի ափերի մոտ գրանցվել է ևս երեք երկրաշարժ՝

6.3

5.9

5.7 մագնիտուդ ուժգնությամբ:

5.7 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով ժամը 20:59-ին (երևանյան ժամանակով հոկտեմբերի 11-ին՝ ժամը 00:59-ին) Կիմբեից մոտ 49 կմ հարավ-արևելք:

UTC-ի ժամանակով ժամը 21:13-ին (երևանյան ժամանակով հոկտեմբերի 11-ին՝ ժամը 01:13-ին) Կիմբեից 117 կմ հարավ-արևելք ընկած հատվածում գրանցվել է հաջորդ երկրաշարժը՝ 5.9 մագնիտուդ ուժգնությամբ:

Որոշ ժամանակ անց ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հաղորդել է ևս մի երկրաշարժի մասին: Վերջին՝ հինգերորդ երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով ժամը 22.00-ին (երևանյան ժամանակով հոկտեմբերի 11-ին՝ ժամը 02.00-ին) և ունեցել է 6.3 մագնիտուդ ուժգնություն: Այս անգամ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Կոկոպո քաղաքի մոտ՝  93 կմ հարավ-արևմուտք:
Այս պահի դրությամբ երկրաշարժերի հետևանքով տուժածների և ավերածությունների մասին որևէ տեղեկություն չեն հաղորդել:

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *