Հայտնի է Փաշինյանի` հրաժարական տալու ժամկետը. «Ժամանակ»

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ի հետ զրույցում հստակեցրել է հրաժարականի ժամկետները՝ մինչև հոկտեմբերի 16-ը: Ար­տահերթ խորհրդարանական ընտրություննե­րը, նախնական հաշվարկներով, ըստ Փաշինյանի, կանցկացվեն դեկտեմբերի սկզբին. «Ըստ էության, ընտրությունները, նախնական կարող եմ ասել, որ մոտավորապես դեկտեմբե­րի 9-ին, 10-ին, այդ հատվածում, պլյուս-մինուս մի քանի օր, այդ հատվածում տեղի կունե­նան: Եվ սրա համար, ըստ էության, ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում»:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո Հայաստանը թևակոխում է ներքաղաքական բուռն զարգացումների շրջան: Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ֆորմալ բնույթ ունի, սա սահմանադրական, ըստ էության, միակ ճանապարհն է, որը տանում է արտահերթ ընտրությունների կազմակերպմանը: Այս պահին, ըստ էության, վերացված են բոլոր ինտրիգները:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի այլ թեկնածու չի առաջադրվելու:

Այդ մասին հրապարակային հավաստիացում­ներ են հնչեցրել թե´ «Ծառուկյան» խմբակցու­թյունը և թե´ ՀՀԿ-ն: Վերջինս, ըստ ամենայնի, հիմքեր է Նախապատրաստում առաջիկա ար­տահերթ ընտրություններին չմասնակցելու համար: Դա միանշանակ տեղավորվում է հե­ղափոխության տրամաբանության մեջ, ավե­լին՝ խորհրդարանական ընտրությունները նույնպես տեղի են ունենալու «Մերժիր Սերժին» տրամաբանությամբ՝ որպես հեղափոխու­թյան արժեքների կապիտալիզացիայի ավելի պարզունակ ու պրիմիտիվ բանաձև:

Գրեթե անկասկած խորհրդարանական ընտ­րություններին մասնակցելու լուրջ հեռանկար չունի նաև Ռոբերտ Քոչարյանը. համենայնդեպս, որևէ լուրջ կուսակցություն պատրաստ չէ հարթակ դառնալ Քոչարյանի ռևանշիստական մտադրությունների իրականացման հա­մար, և եթե երկրորդ նախագահը, այնուամենայնիվ, որոշի մասնակցել ընտրություններին, ապա դրանք միայն ֆորմալիզացնելու են քա­ղաքական մարգինալի նրա կարգավիճակը:

Ենթադրելի է անգամ, որ Քոչարյանը ևս մեկ անգամ կարող է «ծառայություն» մատուցել Նիկոլ Փաշինյանի թիմին, նրա դեմ ներկայաց­ված վճռաբեկ բողոքը, ըստ ամենայնի, քննարկվելու է խորհրդարանական ընտրու­թյուններին զուգահեռ, իսկ դա հրաշալի առիթ է, որպեսզի Քոչարյանը «բոբոյի» կարգավիճա­կով մատուցվի հասարակությանը՝ նպաստե­լով նրա կոնսոլիդացիային հեղափոխության ցուցակի շուրջ»,-գրում է թերթը:

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *