Շվեյցարիայի նախագահի լուսանկարը «պայթեցրել է համացանցը»

Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեի լուսանկարը մեծ տարածում է գտել սոցցանցերում և քննարկումներիա առիթ դարձել։ Լուսանկարում Բերսեն պատկերված է ճանապարհի եզրաքարին նստած, գրում է Euromag-ը։

Լուսանկարն արվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում։ Բարձրաստիճան պաշտոնյան, ով պարզապես նստել էր գետնին, գրավել է սոցիալական ցանցերի օգտատերերի ուշադրությունը։

Նախագահի՝ Նյու Յորքում եզրաքարին նստած լուսանկարը «պայթեցրել է համացանցը», բայց Շվեյցարիայի համար այդտեղ արտառոց ոչինչ չկա: «Նախարարներն այստեղ մարդիկ են, ինչպես բոլորը, նրանք գրեթե առանց թիկնազորի են շրջում», – նշել է շվեյցարական կայքը:

Հիշեցնենք, որ Շվեյցարիայի նախագահները ամեն տարի փոխվում են, նրանք ընտրվում են Շվեյցարիայի դաշնային կառավարության յոթ անդամներից:

Ալեն Բերսեն չնայած այս տարվա նախագահն է, բայց ավելի կարևոր է համարվում իր` ներքին գործերի նախարարի կարգավիճակը: Նա վերահսկում է նաև սոցիալական, բժշկության և մշակույթի ոլորտի հարցերը: Դրա համար էլ Շվեյցարիայում չկա առանձին Մշակույթի նախարարություն և Առողջապահության նախարարություն:

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *