«Քիմ Քարդաշյա՛ն, դու պետք է ինչ-որ բան ձեռնարկես ամուսնուդ հաշվով…». օգտատերերը արձագանքել են Ուեսթ-Թրամփ հանդիպմանը

Քանյե Ուեսթը հոկտեմբերի 11-ին Սպիտակ տանը հանդիպել է Թրամփի հետ: Հանդիպումը Twitter սոցկայքում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն է դարձել, գրում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ վիրտուալ տիրույթը ողողվել է կատակներով, քաղաքական մեկնաբանություններով, քննադատությամբ ու ռեփերի հոգեկան առողջության վերաբերյալ մտորումներով:

Օգտատերերի մեծ մասի արձագանքը բացասական է եղել: «Քանյեի դուրս տվածին շատ տխուր էր հետևել»,-գրել է լրագրող Սոլեդադ Օ’Բրայենը:

Մեկ ուրիշն էլ նշել է, որ «հոգեկան հիվանդ» Քանյե Ուեսթին տեսախցիկների առջև նստեցնելը բռնության մի տեսակ է:

«Քիմ Քարդաշյա՛ն, դու պետք է ինչ-որ բան ձեռնարկես ամուսնուդ հաշվով, նա ակնհայտորեն հոգեկան հիվանդ է, ու այս հանդիպումը դա ապացուցում է»,-ասվում է մեկնաբանություններից մեկում:

«Քիմ Քարդաշյա՛ն, արի ու տար ամուսնուդ»,- շարունակել է մեկ ուրիշը:

Հայտնի է, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ ռեփերը քննարկել է Ամերիկայի արդյունաբերության վերականգնման ընթացքը, բանտային բարեփոխումների հարցն ու երկրում հանցագործությունների ու բռնության դեմ պայքարի միջոցները:

News.tut.am

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *