Հայաստանը հայտնվել է գաստրոնոմիական շրջագայության հնգյակում

Ռուսական «ТурСтат» վերլուծական գործակալությունը պարզել է, թե որոնք են ռուս զբոսաշրջիկների շրջանում գաստրոնոմիական զբոսաշրջության ամենատարածված ուղղություններն ԱՊՀ երկրներում և մերձավոր արտասահմանում:

Գաստրոնոմիական շրջագայությունը ՌԴ-ում 2017 թվականին զբոսաշրջության ամենաարագ աճ գրանցած ճյուղն է եղել: ԱՊՀ և նախկին ԽՍՀՄ պետություններից ռուս զբոսշրջիկների նախընտրած ուղղությունների հնգյակում ընդգրկվել են Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը: Հայտնել է ТурСтат վերլուծական գործակալությունը:

Ցանկը կազմել են՝ հիմնվելով 2017-ին գաստրոնոմիական ուղևորությունների պահանջարկի վրա: Գործակալության տվյալներով՝ զբոսաշրջիկները ճանապարհորդել են հիմնականում մեկ շաբաթով: 7-օրյա գաստրոնամիական այցն Ադրբեջան և Վրաստան կարժենա 800 դոլար՝ ներառյալ ավիատոմսերի գինը, դեպի Հայաստան և Ղազախստան՝ 900 դոլար, իսկ Ուզբեկստան՝ 1000 դոլար։

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *