Հոկտեմբերի 19-ին ՀՀ Զինված ուժերում նշվում է հրետանավորի օրը

Հոկտեմբերի 19-ին ՀՀ Զինված ուժերում նշվում է Հրթիռահրետանային զորքերի օրը:

ՀՀ զինված ուժերի կազմավորմանը զուգընթաց ձևավորվել են նաև հրթիռահրետանային ստորաբաժանումները, որոնք իրենց նշանակալից դերակատարությունն են ունեցել հայրենի սահմանների պաշտպանության և Արցախի անվտանգության ապահովման գործում: Գրեթե բոլոր մարտական գործողություններն ուղեկցվում էին հրթիռահրետանային սպառազինության մասնագիտացված կիրառմամբ, ինչը որոշիչ դեր խաղաց ռազմաճակատի տարբեր հատվածներում հակառակորդի նկատմամբ կրակային առավելություն ստեղծելու գործում:

Հրետանին զորքերի մարտական գործողությունների կրակային ապահովման կարևորագույն միջոց է՝ հատկապես մոտոհրաձգային և տանկային զորամասերին ու միավորումներին անմիջական կրակային աջակցություն ցույց տալու դեպքում և հակառակորդի տանկերի դեմ պայքարելիս։

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *