Այսօր խոհարարների միջազգային օրն է

Հոկտեմբերի 20-ին աշխարհի բոլոր խոհարարները նշում են իրենց մասնագիտական տոնը՝ Խոհարարի միջազգային օրը։ Օրն ընտրվել է 2004 թվականին խոհարարների միջազգային ասոցիացիայի առաջարկով:

Խոհարարների միջազգային օրը տոնվում է աշխարհի ավելի քան 70 երկրում: Խոհարարի մասնագիտությունն աշխարհում ամենապահանջվածն ու ամենահինն է: Տեղեկություներ չկան այն մասին, թե ով է առաջինը մտածել որսի միսը կամ հավաքած բանջարեղենը եփած ուտելու մասին, սակայն դրա փոխարեն գեղեցիկ լեգենդ կա կնոջ մասին, ում անունով կոչվել է այդ մասնագիտությունը։ Նա Կուլինան էր։ Այստեղից էլ առաջացել է «կուլինարիա»՝ խոհարարություն անվանումը։

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *