Այս շաբաթ կբացվի աշխարհի ամենաերկար ծովային կամուրջը

Չինական նախագիծը Հոնկոնգում ամենաշատ քննարկված նախաձեռնություններից մեկն է:

Կամրջի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին: Արարողությանը ներկա կլինի Չինաստանի ղեկավար Սի Ձինփինը: Հաղորդել է  The Guardian-ը:

55 կմ երկարությամբ կամրջի կառուցման համար ծախսվել է 20 մլրդ դոլար:

Հայտնի է, որ կամրջով երթևեկելու հնարավորություն կունենան միայն մասնավոր մեքենաները, այն էլ` հատուկ թույլտվությամբ: Մինչդեռ հանրային տրանսպորտի համար կամուրջը փակ կլինի:

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *