Զորամասի մի քանի սպաների պաշտոնները իջեցրել են. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ Զինված Ուժերի N զորամասում վերջերս տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ անկախ ընթացող նախաքննական գործունեությունից, որը վարում են համապատասխան իրավապահ մարմինները, ծառայողական քննության հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ներքոնշյալ սպաներ` N զորամասի հրամանատար, գնդապետ Ա.Ա.Չիլինգարյանը, N զորամասի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Վ. Պետրոսյանը, N զորամասի թնդանոթային հրետանային մարտկոցի հրամանատար, կապիտան Է.Ն.Կանդայանը, N զորամասի հրետանային դիվիզիոնի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, մայոր Ա.Զ.Խաչատրյանը ենթարկվել են կարգապահական տույժի, պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով»,- գրել է Հովհաննիսյանը:

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *