Ղարաբաղյան հարցը չի կարող լուծվել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու. Փաշինյան

ԱԺ հերթական նիստում, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն էր, Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրին:

«Հայաստանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, նույնիսկ ամենաբռնատիրական իշխանությունը, որ Ղարաբաղյան հարցը լուծի առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, և ժողովրդի կարծիքն է այն վճռական գործոնը, որ պետք է որոշի , թե Արցախյան հարցի լուծման այս կամ այն տարբերակը մեզ ձեռնտու է, թե ոչ»,- ասել է Ն. Փաշինյանը:

«Քանի դեռ Ղարաբաղի իշխանությունը ներգրավված չէ բուն պրոցեսին, նշանակում է մենք մոտիկ չենք հարցի կարգավորմանը: Ես լիազորված եմ բանակցել Հայաստանի անունից և լիազորված չեմ բանակցել Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի անունից, որովհետև Ղարաբաղի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորմանը»,- նշել է նա: Հաղորդել է «Civilnet»-ը:

Փաշինյանը ընդգծեց, որ առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման չի պատկերացնում հարցի կարգավորում, շարունակելով․ – «Ենթադրենք, ես ասեմ, այո, ես առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման պատկերացնում եմ ղարաբաղյան հարցի լուծում, հա, հայտարարեցի, դրանից իրականություն փոխվո՞ւմ է՝ չի փոխվում իրականություն»:

 

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *