Հնդկաստանի Կարնատակա նահանգում երեխաները կսովորեն շարժական դպրոցներում

Կրթական նոր մեխանիզմի շնորհիվ Հնդկաստանում երեխաները, ովքեր հեռավորության պատճառով դժվարանում են հաճախել դպրոց, կստանան նոր հնարավորություն, որի շնորհիվ կկարողանան կրթություն ստանալ իրենց տների մոտ: Հաղորդել է Al Arabiya-ն:

Սա կնպաստի, որ Կարնատակա նահանգի ավելի քան  1.7 միլիոն երեխա կրթություն կստանա:

Նահանգի կրթության բաժինը խնդրել է Կարնատակա նահանգի ավտոճանապարհային փոխադրումների ընկերությանը տրամադրել հին և չօգտագործվող ավտոբուսները, որ վերածեն շարժական դպրոցների:

Դրանք համալրվելու են դասընթացների անցկացման համար անհրաժեշտ պայմաններով:

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *