Ավանեսյան Գառնիկ Սերգեյի 1963-1990

Ծնվել է 1963թ. մարտի 18-ին քաղաք Ստեփանակերտում:

Ավարտել է հ.8-րդ դպրոցը: Սիրում էր զբաղվել սպորտով և նվագել երաժշտական գործիքներով:

Նրա ուսուցիչները` Օլեգ Փիրումյանը և Վլադիմիր Ֆրուզմանյանը, նրա ընկերներն էին: Նա նվագում էր «Ուշադրություն դարձրեք» մանկական վոկալ-գործիքային նվագախմբում:

Պոլիտեխնիկական համալսարանը ավարտելով` սկսել է նվագել «Արցախ» համույթում:

Բացառիկ տեսանյութ:

Եղել է Ոսուցիչների տան գեղարվեստական ղեկավարը:

Ավանեսյան Գառնիկը սիրում էր լուսանկարել: Նկարում էր Արցախում տեղի ունեցող ամեն ինչ`հանրահավաքները, ցույցերը, ադրբեջանցիների ջարդած ավտոբուսները և այլն:

Այդ բոլոր լուսանկարները ուղարկվել են աշխարհով մեկ` ներկայացնելով Արցախում տեղի ունեցող իրական իրադարձություները:

Արցախյան շարժման մասնակիցների համար անհրաժեշտ էր Երևանից բերել հնարավորինս շատ  դեղամիջոցներ (Արցախյան շարժումն արդեն սկսվել էր):

Սակայն 1990թ. ավտովթարի հետևանքով Գառնիկը մահացավ:

Հիշեցնենք, որ 1990թ. օգոստոսի 1-ին Գոմշասարի լեռնագագաթի հարակից տարածքում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել, որը խլել է 46 ուղևորի կյանք: Ինքնաթիռը կատարում էր E-35D Երևան-Ստեփանակերտ չվերթը:

Փորձառու անձնակազմում ընդգրկված էին հրամանատար Ա.Լ.Դալլաքյանը, երկրորդ օդաչու Ա. Հովհաննիսյանը և թռիչքի արհեստավոր Ե. Դավթյանը: Սկզբում սրահում 30 ուղևորներ էին տոմսերով սպասում, սակայն հետո հրամանատարը, խախտելով կանոնները, վերցրեց ևս 13 ուղևորի, ովքեր տոմսեր չունեին:

09:41-ին Як-40-ը թռչել է Երևանի օդանավակայանից (Էրեբունի): 10:09:57-ին Լաչինի շրջանում 2853մ բարձրության վրա բախվել է Արցախի լեռնաշղթային և ամբողջովին փլուզվել է: Բոլոր ուղևորները զոհվել են: Як-40 աղետների շարքում դա ամենամեծ վթարն էր, իսկ 2013թ` երրորդը Խորոգի և Մախաչկալայի աղետներից հետո:

Լուսանկարի աջ հատվածում Գերման Ավագիմյանն է, հայտնի լուսանկարիչ, ով շատ էր սիրում Գառնիկին և հաճախ է հիշում նրան: Իսկ ցավալին այն է, որ նա մինչև հիմա չի կարողանում հանգստանալ. հիշում է, որ աղետից առաջ Գառնիկը Երևանում հյուրընկալվել էր իր տանը: 1990թ. այդ ժամանակ օրվա ընթացում 4 չվերթ էր լինում: Գառնիկը իր առաջին նախատեսած չվերթով չի թռչում, որովհետև նա իր տեղը զիջել է մի կնոջ և նրա երեխաներին, իսկ ինքը թռչել է հաջորդ  թռիչքով, որն էլ վթարի է ենթարկվել:

Լուսանկարում Գառնիկն է և Գերմանը:

«Առաջին անգամ տեսել եմ, թե ինչպես է Օլեժկան լացում. լսել էր Գառնիկի մահվան լուրը: Գառնիկը շատ համեստ էր ու տաղանդավոր: Ամեն անգամ միացնում էր հեռուստացույցը, որբ կիթառահարը նվագում էր և նույնը կրկնում էր. «Իմ Գառնիկիս նման կավեչ»»,- News.tut.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Օլեժկայի կինը` Իրինա Փիրումյանը:

Գառնիկը և Սերժ Նաջարյանը

News.tut.am

 

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *