Իտալիայում զոհերի թիվը հասել է 16-ի

Հինգշաբթի օրը Իտալիայում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի:

Հաղորդել է ria.ru-ն:

Վալլե-դ՛Աոստա հյուսիսիտալական մարզի հրշեջ ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ Գրեսոն լեռնահովտում նոյեմբերի 1-ի առավոտյան զոհվել են երկու քաղաքացիներ, որոնց ավտոմեքենայի վրա ուժեղ քամու հետևանքով խոշոր ծառ Է ընկել: Ճանապարհով երթեւեկությունը, որտեղ տեղի Է ունեցել արտակարգ պատահարը, դադարեցված Է:

Ներկայում միջադեպի վայրում աշխատում են հրշեջները եւ Քաղաքացիական պաշտպանության ծառայության աշխատակիցները:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ վերջին օրերին Իտալիայում անբարենպաստ եղանակի հետեւանքով զոհվել Է 13 մարդ:

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *