Հունվար-սեպտեմբեր ամիսներին 43%-ով ավելացել է աշխատանք գտած քաղաքացիների թիվը

2018թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 43%-ով ավելացել է աշխատանք գտած քաղաքացիների թիվը:

Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ աշխատանքի տեղավորված քաղաքացիների թիվը նախորդ տարվա համեմատ սկսել է ավելանալ ընթացիկ տարվա ապրիլ ամսից սկսած: Ընդհանուր առմամբ հունվար-սեպտեմբեր ամիսներին աշխատանքի է տեղավորվել 8785 մարդ, որից հուլիսին՝ 1149, օգոստոսին՝ 1309, սեպտեմբերին՝ 1070 մարդ:

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *