Արզումանյան Վլադիմիր Արամայիսի 1950-2000

Ծնվել է 1950թ. դեկտեմբերի 27-ին, քաղաք Ստեփանակերտում: 1958 թվականից հաճախել է հ.1 դպրոց, որն ավարտել է 1968թ.:

Նույն թվականին ընդունվել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը և 1973թ.ավարտել է ժողովրդական գործիքների դասընթացը: 1969-1971թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1973թ. աշխատանքի է ընդունվել Մարտունու մանկական երաժշտական դպրոցում` որպես թառ գործիքի ուսուցիչ: 1975թ. աշխատել է Ստեփանակերտի մշակույթի տանը, եղել է «Ղարաբաղ» էստրադային համույթի գեղարվեստական ղեկավարը, ինչպես նաև կիթառի դասընթացի խմբի ղեկավարը:

1970-ականներին եղել է «Մռակած» խմբի ստեղծողներից մեկը:

 

1980թ. աշխատանքի է ընդունվել գիտամեթոդական կենտրոնում` որպես դիրիժոր: Նույն թվականի նոյեմբերի 1-ին նշանակվել է ազգային ստեղծագործական գիտամեթոդական կենտրոնի բաժանմունքի ղեկավար:

1982թ. աշխատանքի է ընդունվել Ստեփանակերտի գինեգործարանում, որտեղ ղեկավարել է փոփ համույթը: 1983թ. նշանակվել է Ստեփանակերտի մշակույթի տան գեղարվեստական ղեկավար: 1984-1990թթ. եղել է «Ղարաբաղ» պետական էստրադային նվագախումբի տնօրենը:

Արցախյան շարժման սկզբից նա ընտրվել է «Ամարաս» արցախյան բարեգործական միության վարչության անդամ: Պատերազմի սկզբում ծառայել է թիկունքում:1992-1995թթ. եղել է ԼՂՀ-ի սննդի սպասարկման բաժնի պետ:

Որպես կոմպոզիտոր, կատարող, կիթառահար եւ գործիքավորող, 2000 թ. «Սայաթ-Նովա 2000» մրցույթին ստացել է մրցանակ ժողովրդական երգի լավագույն գործիքավորման համար:

Այնպիսի  երգերի հեղինակ է, ինչպիսին են «Ստեփանակերտ», «Ելիր, եղբայր», «Կարոտ», «Մորս», «Սպարապետ», «Գանձասար» և այլն:

Մահացել է 2000թ. նոյեմբերի 3-ին:

Կինը` Ռոմելա Էդուարդի Արզումանյանն է:

Ավագ դուստրը` Լուսինեն, ամուսնացած է, ունի 3 երեխա:

Փոքրիկ դուստրը` Անուշը, նույնպես ամուսնացած է, ունի 2 երեխա:

Որդին` Արմենը, դեռևս ամուսնացած չէ:

News.tut.am

 

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *