Յուրի Վարդանյանի աճյունը Հայաստան կտեղափոխվի

Օլիմպիական խաղերի, Աշխարհի 7-ակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն, ծանրորդ Յուրի Վարդանյանի աճյունը հայրենիք կտեղափոխվի նոյեմբերի 11-ին:

Հաղորդել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից:

Յուրի Վարդանյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա Գյումրի Սուրբ Հակոբ եկեղեցում նոյեմբերի 12-ին ՝ ժամը 13:00-ից 19:00-ը:

Լեգենդար մարզիկի դին Երևանում կլինի նոյեմբերի 13-ին: Ժամը 10:00-ից 13:00-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քաղաքացիները հնարավորություն կունենան վերջին հրաժեշտը տալ լեգենդար ծանրորդին: Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 13-ին ժամը 16:00-ին Կոմիտասի անվան պանթեոնում:

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *