Ամերիկահայ գործարարը գաղտնի նախագիծ է մշակել Հայաստանի համար

Ամերիկահայ գործարար, «Reddit» սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը գաղտնի  նախագիծ է մշակել Հայաստանի համար, որն արդեն պատրաստ է ներկայացման: Գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Ալեքսիս Օհանյանը նաև լուսանկար է հրապարակել Հայաստանի շախմատի ակադեմիայից՝ դրան կից կատարելով հետևյալ գրառումը. «Գաղտնի նախագիծը, որի վրա ես աշխատել եմ, գրեթե պատրաստ է՝ ձեզ հետ կիսվելու համար: Հուշում՝ այն  ներառում է համբերություն, համառություն և իմաստություն»: Սրանից կարելի է ենթադրել, որ նախագիծը կապված է շախմատի հետ:

Թեմայի վերաբերյալ ևս մեկ գրառում Օհանյանը կատարել է նոյեմբերի 11-ին. «Արդեն ժամանակն է ընկերներ, գաղտնի նախագիծը ներկայացվելու է վաղը»:

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *