Ռազմական սպառնալիքի դեպքում Ռուսաստանը կապահովի Հայաստանի անվտանգությունը. Յուրի Շվիտկին

ՌԴ Պետդումայի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ Յուրի Շվիտկինը մեկնաբանել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի` Հայաստանի անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի դերի մասին կատարած հայտարարությունները: Հաղորդել է «Rusarminfo»-ն:

Պետդումայի խոսքով` ռազմական ագրեսիայի դեպքում Ռուսաստանը պատրաստ է ապահովել Հայաստանի անվտանգությունը:

«Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է: Այդ առումով մենք կապված ենք ջերմ, կառուցողկան հարաբերություններով, այդ թվում ռազմատեխնիկական ոլորտում: Բացի այդ, հայ եւ ռուս ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են: Մենք միասին պատասխանատու ենք ՀԱՊԿ բոլոր պետությունների անվտանգության ապահովման համար եւ պատրաստ ենք դիմակայել ցանկացած սպառնալիքի անկախ նրանից, թե որտեղից է այն գալիս», – ասել է Շվիտկինը:

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *