Կայացել է «Սպիտակի 1988թ. երկրաշարժը լուսանկարներով, փաստերով եւ մեկնաբանություններով» գրքի շնորհանդեսը

Գյումրիում տեղի է ունեցել երկրաբանական գիտությունների դեկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանի «Սպիտակի 1988թ. երկրաշարժը լուսանկարներով, փաստերով եւ մեկնաբանություններով» գիտահանրամատչելի գիրք-ալբոմի շնորհանդեսը: Գիրքը կորուստների, սեյսմաբանական ու երկրաբանական հետեւանքներիմասին է: Գիրք-ալբոմի նպատակն է նպաստել սեյսմիկ պաշտպանության կազմակերպմանը, որ այլևս չկրկնվի Սպիտակի ողբերգությունը:


«Վաղուց անհրաժեշտություն կար հավաքելու, համակարգելու ու մեկնաբանելու այն, ինչ առավել կարևոր էր Սպիտակի երկրաշարժի մասին, ինչի կարիքը զգում էին ինչպես հասարակ քաղաքացիներն, այնպես էլ մասնագետները: Սպիտակի աղետի պատճառը մեկը կամ մի քանիսը չեն: Կային լուրջ բացթողումներ սեյսմիկ պաշտպանության բոլոր օղակներում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է հեղինակը:

Գրքում ավելի քան հարյուր լուսանկարներ են հրապարակվել, մեծ թվով փաստացի տվյալներ, 50-ից ավելի քարտեզներ: Գիրք-ալբոմը թարգմանված է անգլերեն:

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *