Նոյեմբերի 22-ին կայանալու է հեռուստամարաթոնը
Նոյեմբերի 22-ին կայանալու է Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից անցկացվելիք տարեկան դրամահավաքի հեռուստամարաթոնը։ Ֆեյսբուքյան իր էջում նշել է ԱՀ նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը:
«Հավաքագրված միջոցներն այս անգամ ևս ուղղվելու են Մայր Հայաստանի և Արցախի տնտեսությունների զարգացմանը»,- ընգծել է Արայիկ Հարությունյանը` կոչ անելով ակտիվ մասնակցել ազգային տուրքի վերածված դրամահավաքին:
Комментарии: