Թուրքական իշխանությունները թաքցնում են իրականությունը

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը մեղադրել է Դոլմաբահչե պալատի շուրջ իրականությունը խեղաթյուրելու մեջ: Հաղորդել է թուրքական evrensel.net-ը:

Փայլանը նշել է, որ հայտնի Դոլմաբահչե պալատը կառուցել է հայ Պալյան (Բալյան) ընտանիքի ներկայացուցիչ Կարապետ Պալյանը, սակայն թուրքական իշխանությունները խեղաթյուրում են իրականությունը և հերքում այդ փաստը:

«Դպրոցի ավագ դասարանում մեզ տարան Դոլմաբահչե պալատ: Էքսկուրսավարն ասաց, որ պալատը կառուցվել է իտալացի Պալյանների կողմից: Ես հավատացի: Հետո ուսումնասիրեցի և հասկացա, որ դա կառուցվել է հայ Պալյանների կողմից: Ինչո՞ւ եք իրականությունը հերքում և իտալացի ճարտարապետին հայ ճարտարապետից վեր դասում: Պալյանները իրենց հետքերը թողել են Ստամբուլի տարբեր հատվածներում»,- խոսքում նշել է Փայլանը:

Картинки по запросу Դոլմաբահչե պալատի

Թուրքիայում խնամքով թաքցնում են Բալյանների ընտանիքի` հայ լինելու փաստը: Էքսկուրսավարները նրանց ներկայացնում են իբրև իտալական ընտանիք:

 

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *