Սերգեյ Սերգեյի Դավթյան

Սերգեյ Դավթյանը ծնվել է 1936թ. մայիսի 31-ին, Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղում: Հայրը աշխատել է Ստեփանակերտի շրջանի Սզնեքի Մյասնիկյանի անվան կոլտնտեսությունում, որպես բրիգադավար, մայրն էլ` Ստեփանակերտի շրջանի Սզնեքգյուղում, որպես խանութի  աշխատող և շարքային կոլտնտեսուհի:

1954թ. ավարտել է Ստեփանակերտի երկամյա մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը: Եվ 1954-1956թթ. աշխատել է Շուշիի շրջանի Կիրովի միջնակարգ դպրոցում, որպես ուսուցիչ:

1956-1959թթ. ծառայել է խորհրդային բանակի շարքերում:

 

1959թ. ընտրվել է ԼԿԵՄ Ստեփանակերտի շրջկոմի առաջին քարտուղար, իսկ 1960թ. ԼԿԵՄ ԼեռնայինՂարաբաղի մարզկոմի առաջին քարտուղար, որտեղ աշխատել է մինչև 1968թ.:

1964թ. ավարտել է Բաքվի լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը:

 

1968-1971թթ. նա աշխատել է աշխատավորների դեպուտատների ԼՂԻՄ մարզային խորհրդի գործկոմի կազմակերպչական հրահանգչական բաժնի վարիչի պաշտոնում:

 

 

Այս նկարում 1969 թվի ԼՂԻՄ բոլոր համայնքների,գյուղերի ղեկավարրների համաժողովի մասնակիցներն են

1971թ. նա ընտրվել է աշխատավորնեի դեպուտատների Մարտունու շրջանային խորհրդի գործկոմի նախագահ, իսկ 1973թ.` մարզային խորհրդի գործկոմի նախագահի տեղակալ:

1974թ. ավարտել է ԽՍՀՄ Կենտկոմի առընթեր բարձրագույն կուսակցական դպրոցը:

1974թ. Դավթյանը ընտրվում է Արհմիությունների ԼՂ մարզային խորհրդի նախագահի պաշտոնում, այնուհետև որպես արհմիությունների հանրապետական ֆեդերացիայի նախագահ, ոտեղ աշխատել է մինչև 1996թ.:

Տասնամյակներ շարունակ վարելով հասարակական արհմիութենական պաշտոններ`Դավթյանը բոլոր ասպարեզներում դրսևորել է իրեն, որպես կարողունակ և խստապահանջ ղեկավար, ազնիվ, սկզբունքային և հասարակական գործիչ, ում համար հասարակական շահերը վեր էին ամեն ինչից:

Նա օժտված է կադրերի պատրաստման յուրօրինակ ունակությամբ: Նրա մոտ լիարժեք փորձառություն ստացած  բազմաթիվ աշխատողներ ներկայումս աշխատում են հանրապետության տաբեր ոլորտներում, որպես ղեկվարներ կամ պատասխանատու գործիչներ:

Նկարում Սերգեյ Սերգեյի Դավթյան ու Մարատ Շմավոնի Մուսայելյան ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար:

Արցախյան գոյամարտի գաղափարակիցներից մեկը լինելով` Ս.Դավթյանը մշտապես համաքայլ էր հարազատ երկրամասի ազատության ոչ դյուրին ճանապարհին, իր ուրույն նպաստը բերելով նրա անկախ պետականության կերտմանն ու կայացմանը ի դեմս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:

Ընտրվելով ԼՂՀ Ազգային խորհրդի անդամ` նա ցուցաբերել է իրեն հատուկ աշխատասիրություն ու բարձր կազմակերպվածություն: Նա միշտ ժամանակին կատարում էր իր գործառույթները, իրեն տված դժվարագույն ու բազմաբնույթ հանձնարարականները: Ամենուրեք արհկոմները հիվանդանոցներում իրականացնում էին վիրավորված ազատամարտիկների կենցաղային սպասարկման աշխատանքները, կազմակերպում զոհված ազատամարտիկների հուղարկավորությունը:

Հանրապետության արհմիութենական կոմիտեները 1988թ. դեկտեմբերին, իրենց միջոցներով մեծ քանակությամբ հագուստ ու կոշկեղեն են ձեռք բերել և ուղարկել Սպիտակ ու Գյումրի` երկրաշարշից տուժածների կարիքները հոգալու համար:

Ս.Դավթյանին էր հանձնարարված հայաբնակ գյուղերից  ու քաղաքներից բռնագաղթած ու Արցախ ժամանած հայրենակիցների տեղաբաշխման, սննդի կազմակերպման և կոմունալ-կենցաղային մյուս հարցերի լուծման նպատակով ստեղծված պետական հանձնաժողովի ղեկավարությունը:

Ակտիվորեն ներգրավվելով Արցախի ազգային ազատագրական պայքարի մեջ, ԼՂՀ մարզխորհուրդը իր նախագահի գլխավորությամբ բազմիցս դիմել է համամիութենական և միջազգային շահագրգիռ կազմակերպություններին Լեռնային Ղարաբաղի քաղաքական հարցը կիրթ վճռելու համար:

1990թ. արհմիությունների համամիութենական 19-րդ համագումարում, որպես նրա պատգամավոր բազմիցս ելույթ ունենալով և ցուցաբերելով նպատակասլացություն Ս.Դավթյանը որոշում է, որ ինքնավար կազմավորումների արհմիություններն անմիջականորեն պիտի մտնեին համամիութենական արհմիությունների կենտրոնական խորհրդի ենթակայության մեջ:

Դավթյանը մասնակցել է երկի շենացմանն ու բարգավաճմանը` շարունակելով սերունդների ավանդույթները:

Զգալի էր նրա ավանդը հանրապետությունում սպորտի զարգացման գործում: Նրա ղեկավարությամբ երկարատև ընդմիջումից հետո ԼՂՀ մարզիկները մասնակցել են Հայաստանի և միջազգային մրցումներին ու առաջնություններին` գրավելով առաջատար տեղեր:

Դավթյանի կազմակերպական ընդունակությունները հատկապես ցայտուն դրսևորվեցին ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում աշխատելու ժամանակաընթացքում:

1999-2005 թթ. հանրապետությունում անցկացվեցին 5 ընտրություններ: Նախ նրա անմիջական նախաձեռնությամբ ու մասնակցությամբ նոր որակ ստացավ գործող ընտրական օրենսգիրքը: Լայն աշխատանք ծավալվեց ընտրությունների կազմակերպիչների ուսուցման ուղղությամբ:

Անցկացված բոլոր ընտրություններին մասնակցել են միջազգային դիտորդներ ու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք, բարձր գնահատելով ընտրությունների կազմակերպումը և անցկացումը, օրինավոր, թափանցիկ ու միջազգային չափանիշներին համապատասխանող համարեցին նրանց արդյունքները:

Սերգեյ Դավթյանի ակտիվ գործունեության հետևանք է նաև ԼՂՀ-ում 2005թ. անցկացված մարդահամարը:

Նա բազմիցս ընտրվել է կուսակցական, կոմերիտական, արհմիութենական, համամիութենական, հանրապետական, մարզային, շրջանային մարմիններում, ինչպես նաև որպես աշխատողների դեպուտատների շրջանային և մարզային խորհուրդների պատգամավոր:

40-ից ավելի տարիներ շարունակ զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ` նա արժանացել է արցախյան ժողովրդի սիրուն, հարգանքին և երախտագիտությանը:

Որտեղ էլ որ աշխատել է, նա մշտապես հոգացել է իր հայրենակիցների մասին, ձգտել է իր գիտելիքները և փորձը անմնացորդ նվիրել իր ժողովրդի շահերին: Միշտ եղել է աշխատավոր մարդկանց կողքին, կիսել նրանց ուրախություններն ու դառնությունները:

Արժանացել է բազմաթիվ պարգևների` «Պատվո նշան», «Ժողովուրդների բարեկամություն»շքանշաններ, «Աշխատանքային արիություն»,«Աշխատանքային վետերան» մեդալներ և այլն:

Սերգեյ Դավթյանը ամուսնացած է ունի երեք երեխա:

Կինը Շուրա Սահակի Դավթյան

Մեծ տղան Արտուր Դավթյան,ամուսնացած է ունի երկու տղա

Աղջիկը ՝Կարինե Դավթյան ամուսնացած է ունի երեք երեխա

Փոքր տղան՝ Արմենը ամուսնացած է ունի մեկ զավակ
news.tut.am

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *