Արտասահմանյան հայտնի գրողների տարօրինակությունները

  • Ֆրիդրիխ Շիլեր
  • Похожее изображение
    Գերմանացի գրող և փիլիսոփա Շիլերին ոգեշնչում էին փտած խնձորները։ Սովորաբար դրանցով լիքն էր լինում նրա գրասեղանի դարակը։ Այդ մասին, միգուցե, ոչ ոք չիմանար, եթե չլիներ նրա մտերիմ ընկերոջ՝ Յոհան Գյոթեի շատախոսությունը։ Շիլերն ունեցել է նաև այլ տարօրինակություններ. աշխատասենյակում կախել է կարմիր վարագույրներ և գրելիս ոտքերը դրել է սառը ջրի մեջ։
  • Յոհան Գյոթե 
    Картинки по запросу Յոհան Գյոթե
    Հայտնի է, որ «Ֆաուստ»-ի հեղինակն աշխատել է միայն փակ տարածքներում, որտեղ չպետք է լիներ թարմ օդ։ Պոետը սարսափելի վախենում էր միջանցիկ քամիներից։ Եվ, հավանաբար, իզուր չէր վախենում, քանի որ մահացել է հենց մրսածության հետևանքով։ Շատ կենսագիրներ նշում են, որ Գյոթեն ատում էր շների հաչոցը, սխտորի հոտը և ակնոցավոր մարդկանց։
  • Օնորե դե Բալզակ
  • Похожее изображение
    Բալզակն իր կյանքը չէր պատկերցնում առանց սուրճի։ Գրողն օրական խմում էր մինչև 50 բաժին սուրճ՝ առանց շաքարի և կաթի։ Հաշվել են, որ «Մարդկային կատակերգություն»-ը գրելու ընթացքում Բալզակը խմել է մոտ 15.000 բաժակ սուրճ։
  • Լև Տոլստոյև Տոլստոյ                       Ռուս գրողը սիրում էր ինքնուրույն հնձել խոտը, փայտ կոտրել։ Սակայն դա արել է ոչ միայն գյուղական կյանքի հանդեպ սիրո համար։ Կենսագիրները նշում են, որ առանց ֆիզիկական աշխատանքի գրողը գիշերը դառնում էր նյարդային և չէր կարողանում քնել։ Բացի այդ նա սիրում էր երկարաճիտ կոշիկներ կարել նվիրելու համար։

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *