Գրիգորյան Վաչագան Սանթուրի 1935-1991


Գրիգորյան Վաչագանը ծնվել է 1935թ. ԼՂՀ Մարտունու շրջանի Մսմնա գյուղում): Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (1960) և ասպիրանտուրան (1962): 1973-1976թթ. Ստեփանակերտի «Ղարմետաքս» կոմբինատի արտադրության պետ, ապա՝ կուսակցության մարզկոմի հրահանգիչ, Ստեփանակերտի խորհրդային տնտեսություն-տեխնիկումի տնօրեն, 1976-1977թթ.՝ գյուղատնտեսության վարչության պետ, 1978-1988-ին՝ Ասկերանի կուսշրջկոմի առաջին քարտուղար, 1988-ի հունիս-օգոստոսին՝ ագրոարդյունաբերության վարչության պետ, 1988-1990-ին՝ Մարտունիի կուսշրջկոմի առաջին քարտուղար, 1990-ից մարզգործկոմի նախագահի տեղակալ: 1989-ի օգոստոսին ԼՂԻՄ-ի ազգաբնակչության լիազոր ներկյացուցիչների համագումարում ընտրվել է Ազգային խորհրդի նախագահ: 1989-1991-ին՝ ԽՍՀՄ ժողպատգամավոր և ԳԽ անդամ:

Նա շարժմանը մասնակցած մարզի առաջին ղեկավարներից էր, որը գործել էր ընդհատակում: Իր ակտիվությամբ ներգործել է Արցախը Հայաստանին վերամիավորելու գործընթացում Մարտունիի և մարզի մյուս շրջանների ղեկավար աշխատողների կողմնորոշման վրա: 1990թ. սեպտեմբերին Մոսկվայում Վ.Համբարձումյանի, Զ.Բալայանի, Ս.Սարգսյանի, Ս.Բաբայանի հետ քաղաքական հացադուլ է հայտարարել:

Նշենք, որ Մոսկովյան հացադուլը տեղի է ունեցել 1990թ. սեպտեմբերի 9-29-ը, Մոսկվայում: Հայտարարել էին Զ.Բալայանը («Մոսկվա» հյուրանոցի իր համարում), Վ.Համբարձումյանը, Սոս Սարգսյանը, Սեմյոն Բաբայանը, Վ.Գրիգորյանը: Նրանց հետևել են ուրիշները՝ Երևանում, Ստեփանակերտում, գիտնականներ՝ Ուզբեկստանում (Ս.Շարաֆուտդինովը), Տաջիկստանում (Ռ.Շուֆուրովը) և այլուր: Հացադուլավորները բողոքել են «Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող անօրինականությունների և Մ.Գորբաչովի անգործունեության» դեմ և պահանջել «վերականգնել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի իրավական-վարչական մարմինները, նրա սահմանադրական իրավունքները»: Հացադուլը ցնցող ալիք է բարձրացրել ՀՀ, Արցախի և Սփյուռքի ողջ հայության շրջանում: Հայկական, ռուսական և արտասահմանյան մամուլում ելույթներով հանդես են եկել ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորներ, հայ և ռուս պատգամավորներ: Հացադուլավորներին այցելել են ՀՀ ղեկավարությունը, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն, ՀՀ և ԼՂՀ քաղաքացիներ, մտավորականներ: 20-օրյա այդ քաղաքական ակցիայի շնորհիվ  փրկվել է «Ղարաբաղն ու հայկական ԽՍՀ-ի սահմանամերձ շրջանների մեծ մասը կողոպտումից և բռնի տեղահանումից»: Դադարեցվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի խնդրանքով և հայտարարությամբ. « Առանց ձեզ ես չեմ վերադառնա Սուրբ Էջմիածին»:

Գրիգորյան Վաչագանի մասին գրված են մի քանի գրքեր եւ հոդվածներ:News.tut.am- ի
խմբագրությունը  դասում է  նրան ամենահայտնի եւ արժանի Ստեփանակերտցիների
շարքերին: Հավերժ փառք   բոլոր արժանի արցախցիներին :Վաչագան Գրիգորյանը 
թաղված է Ստեփանակերտի գերեզմանոցում:

Վաչագան Գրիգորյանը ամուսնացած էր և ունի երեք դուստր:


Կինը `Գրիգորյան Ժասմեն Իշխանի, ծնվել է 1937 թ., Մասնագիտությամբ քիմ- կենսաբան: 10 տարի աշխատել է Ստեփանակերտի շրջ հիվանդանոցում, այնուհետև `47 տարի` սանիտարական և էպիդեմիոլոգիական կայանում, սննդի լաբորատորիայում որպես բժիշկ-լաբորանտ: 5 տարի շարունակ ուսանել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանում և 5 տարի շարունակ եղել է արցախյան բժիշկների  արհմիության նախագահ: News.tut.am- ի խմբագրության կարծիքով`Ժասմեն Գրիգորյանը նույնպես համարվում է Ստեփանակերտ քաղաքի արժանավոր  եւ հայտնիներից մեկը:

Ավագ դուստրը `Անաիդան, մասնագիտությամբ բժիշկ -գինեկոլոգ ,ամուսնացած է  և ուներ  երեք որդի:

Երկրորդ դուստրը Նունե, մասնագիտությամբ ֆիզիկոս , ամուսնացած է և  ունի երեք դուստր:

Փոքր դուստրը Նարինեն է, տնային տնտեսուհի է նույնպես ամուսնացած է եւ ունի երեք որդի:





Գրիգորյան Վաչագանը և Ալեքսեյ Հեքիմյանը (որի անունով  փողոց կա Ստեփանակերտում)

 

 

 

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *