Փարավոն Մեսրոպի Ադամյանը

ծնվել Է 1935թ. հունվարի 18-ին, Մարտակերտի շր­ջանի Կոճոդոտ գյուղում։ Ընտանիքի ավագ գավակն Էր։ Դեռ վեց տարին չլրացած՝ հայ­րը մեկնում Է Հայրենական մեծ պատե­րազմ և զոհվում 1943թ.՝ Կերչում։ 1950թ. Գո­վասանագրով ավարտում Է տեղի յոթնամ­յա դպրոցը և, առանց ընդունելության քն­նություններ հանձնելու, ընդունվում  Ստեփանակերտի բժշկական տեխնիկում. 1952թ. ընդունվում Է կոմերիտմիության շարքերը։ 1953թ. կար­միր դիպլոմով ավարտում Է բժշկական տեխնիկումը և նույն տարում, դարձյալ առանց ընդունելության քննությունների, ընդունվում Երևանի բժշկական ինստիտուտ։ Ուսանողական տարիններին եղել Է կուրսի կոմերիտկազմակերպության քարտուղարը։ Ինստիտուտն ավարտել Է 1959թ.՝ դարձյալ կարմիր դիպլոմով։ Առանց ընդունելության քննությունների ապահովված Էր նաև ասպիրանտուրա ընդունվելու հարցը, սակայն, ընտանեկան պայ­մաններից ելնելով, նախընտրում Է գործնական աշխատանքը։

Այդ տարիններին (և ոչ միայն այդ) Հայկական ԽՍՀ բուհերի ար­ցախցի շրջանավարտների համար Լեռնային Ղարաբաղում աշխա­տատեղ չկար, շարունակվում Էր կյանքի կոչվել Ադրբեջանի իշխա­նությունների կողմից մշակված Լեռնային Ղարաբադի հայաթափման ծրագիրը,  որի հայրենանվեր   ջանքերի  շնորհիվ Երևանի բժշկական ինստիտուտի 1957, 1958, 1959, 1960 թվականների շրջա­նավարտ, արցախցի բոլոր բժիշկներն աշխատանքի են ընդունվում հայրենի երկրամասում: Այդ տարիններին աշխատանքի են ընդունվում շուրջ 20 արցախցի նորավարտ բժիշկներ: Փ.Մ.Ադամյանը 1959թ. աշխատանքի է ընդունվում Մարտակերտի շրջանի Սրխավենդ ադրբեջանաբնակ գյուղում  որպես  բժշկական ամբուլատորիայի վարիչ։ Նույն տարում նա ամուսնանում է:  Նրա տիկինն աշխատանքի է ընդունվում նույն այդ գյուղի միջնակարգ դպրոցում։

Առաջին արձակուրդի երկրորդ օրը երիտասարդ բժիշկը լուր է ստանում, որ ադրբեջանցի համագյուղացիները կողոպտել են իր ընտանիքի ամբողջ ունեցվածքը։ Եվ նա այլևս Սրխավենդ չի վերադառնում։

Երկու ամիս աշխատում է մարզային հակահամաճարա­կային կայանում։ 1960թ. դեկտեմբերի 1-ից նշանակվում է Ստեփանակերտի (այժմ՝ Ասկերանի) շրջանի,բաժնի վարիչի պաշտոնում։

1963թ. հուլիսին Փ. Ադամյանը նշանակվում Է մարզային ուռուց­քաբանական դիսպանսերի գլխավոր թժշիկ(նույն ժամանակահատվածում 1963-1970թթ. ԼՂՀ առողջապահության վարչության պետ, 1963 թ.-ից `Ստեփանակերտի բժշկական քոլեջի դասախոս: Նրա կազմակերպական ջանքերի շնորհիվ վերանորոգման մի­ջոցների հաշվին կառուցվում են դիսպանսերի ստացիոնար և ամբու­լատոր բաժանմունքների շենքերը։Պարգևատրվել է« Լենինյան Հոբելյանա­կան» և ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալներով:

Փ. Ադամյանը ԼՂՀ վաստակավոր բժիշկ Է։ Փ.Ադամյանի երկու զավակներն Արցախում ճանաչված բժիշկներ են:

Դուստրը՝ Ռուզաննա Ադամյանը, ակնաբույժ է 

իսկ ավագ որդի Աշոտ Ադամյանը, վնասվածքաբան-օրթոպեդ:

Կրտսեր որդին՝ Արմեն Ադամյանը, Երևանի տնտեսագիտական համալսարանի ավարտական կուրսի ուսանող Էր, երբ 1992թ զոհվեց հայրենիքի ազատագրության և պաշտպանության համար մղված մարտերում։ Նա հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի  շքանշանով և «Մայրական Երախտագիտություն» մեդալներով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Փ.Մ.Ադամյանը Լեռնային Ղարաբաղի ուռացբաբանական դիս­պանսերի տնօրենի պաշտոնից ագատվել Է 2008թ. փետրվարին՝ 45 տարի շարունակ ղեկավարելով այդ առաջավոր բուժհիմնարկը։ Նա ներկայումս շարունակում Է աշխատել նույն անսպառ եռանդով՝ որ­պես դիսպանսերի ուռուցքաբան և ռենտգեն-թերապևտ։

2018 թ. Դեկտեմբերում Ստեփանակերտի  Ուռուցքաբանական դիսպանսերի ստացիոնար բաժանմունքն  անվանվեց  Փարավոն Ադամյանի անունով :

News.tut.am –ի խմբագրությունը մաղթում է Փարավոն Ադամյանին  քաջ առողջություն ու երկար տարիների կյանք և դասում է  ամենահայտնի Ստեփանակերտցիների  շարքին:

 

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *