Բաբայան Աշոտ Առաքելի 1946-2017

Ծնվել է 1946թ. Ասկերանի շրջանի Շոշ գյուղում: 1953թ. հաճախել է ք. Ստեփանակերտի թիվ 7-րդ միջնակարգ դպրոցը և ավարտել 1963թ.: Մանկուց հաճախել է ք. Ստեփանակերտի պիոների տան կից պարախումբը:

1961թ. ընդունվել է ԼՂԻՄ Երգի-պարի պետական համույթ, որպես պարող: 1965թ. մրցույթային կարգով ընդունվել է ՀՀ «Երգի-պարի» պետական վաստակավոր համույթ, որպես մենապարող:

1965-1969թթ. դասընթացներ է անցել Երևանի պարարվեսի ուսումնարանի դասական  բաժնում: 1969թ. հրավիրվել է ԼՂԻՄ Երգի-պարի պետական համույթ, որպես պարուսույց: 1993թ. Կրթության և Մշակույթի նախարարության հրամանով նշանակվել է ԼՂՀ Երգի-պարի պետական համույթի տնորեն-գեղ. ղեկավար: Տասնյակ տարիներ զեկավարել է Արցախի պարի պետական նորաստեղծ համույթը: Դաստիարակել է պարարվեստի մի քանի սերունդներ, որոնք այսօր դասավանդում, բեմադրում և պարում են Արցախի տարբեր կոլեկտիվներում:

1973թ. շնորհվել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:

2003թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» շքանշանով:

2005թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է արվեստի «Վաստակավոր Գործիչ» պատվավոր կոչում:

2007թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով Ա.Բաբայանին շնորհվել է ԼՂՀ «Ժողովրդական արտիստի» պատվավոր կոչում:

Նա ամուսնացած էր և ունի երեք երեխա, երկու որդի և մեկ դուստր, որոնք առ այսօր  պարում և դասավանդում են , շարունակելով իրենց հոր մասնագիտությունը և արվեստը:

Կինը՝ Ջիտտա Տեր-Մանվելյան (Բաբայան), ով 47 տարի շարունակ աշխատել է Հանրապետական հիվանդանոցի բիոքիմիայի  լաբորատորիայում, որպես լաբորանտ:

Ջիտտան և Աշոտը ունեն 11  թոռնիկ, որոնցից երկուսը նույնպես պարուհիներ են:

Ավագ որդին՝ Մհեր Բաբայանը, ով պարարվեստով զբաղվում էր դեռ մանուկ հասակից, և այդ ասպարեզում ունի մեծ հաջողություններ: Այսօր էլ նա շարունակում է աշխատել որպես Ստեփանակերտի պարարվեստի քոլեջի  գեղարվեստական ղեկավար:

Կրտսեր որդին՝ Ռաուլ Բաբայանը, մանկուց  նույնպես զբաղվում է պարարվեստով,  իսկ այժմ շարունակում է իր հոր գործը, հանդիսանալով Արցախի Հանրապետության պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար:

Դուստրը՝ Տաթև Բաբայանը, ինչպես իր եղբայրները, շարունակում է իրենց հոր գործունեությունը:

Աշոտ Առաքելի Բաբայանը մահացել է 2017 թվականին հոկտեմբերի 7-ին, հիվանդության պատճառով:

News.tut.am –ի խմբագրությունը համարում է Աշոտ Բաբայանին որպես ամենահայտնի Ստեփանակերտցիներից մեկը և  մաղթում է Բաբայանի ընտանիքին քաջ առողջություն ու հաջողություններ պարարվեստի բնագավառում և ընհանրապես կյանքում:

News.tut.am

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *