Երջանիկ լինելը նույնպես նպատակ է.

Նպատակին հասնելու համար պետք է այն պատկերացնել։ Կարգավորեք ձեր մտքերը, փորձեք հասկանալ՝ ինչն է կյանքում ձեզ հաճույք պարգևում։

Հաճախ հարցրեք ձեզ. «Ի՞նչ եմ ուզում»: Ձեր բոլոր նպատակներն ու ձգտումները դասավորեք ըստ նրա թե ինչ եք ուզում, այլ ոչ թե նրա, թե ինչ են սպասում ձեզանից ձեզ շրջապատող մարդիկ: Ոչ ոք ձեզանից լավ չգիտի, թե ձեզ ինչ է պետք երջանիկ ու հաջողակ լինելու համար:

Եկեք խորհենք երջանկության որոշ ուղիների կարևորության մասին:

Առաքինություն – Այդ ուղիներից առաջինը առաքինությունն է, որը բարոյական բարձր չափանիշների վրա հիմնված մտածելակերպ և վարք է: Այն ընդգրկում է ողջախոհությունը և բարոյական մաքրությունը:

Ազնվություն– Երջանկության երկրորդ ուղին ազնվությունն է։ Իսկական ուրախությունը գալիս է արդարակյաց բնավորությունից, որն էլ կառուցվում է մշտական արդար որոշումներով:

Հավատարմություն- Երջանկության երրորդ ուղին հավատարմությունն է։Հավատը գործող սկզբունք է, որը ջանասիրություն է ներշնչում։

 

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *