Ադրբեջանում լայնածավալ զորավարժություն կանցկացվի

Սեպտեմբերի 17-22-ը Ադրբեջանում «Իլհամ Ալիևի հաստատած պլանի համաձայն» զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ անցկացնելու են լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություն։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։

Նախարարությունը բացահայտում է, որ զորավարժության սցենարը հենց Արցախի վրա հարձակվելն ու այնտեղի հայկական զորքերի պաշտպանությունը մի քանի ուղղություններով ճեղքելն է։ Դրա համար զորավարժությանը ներգրավվում է նաև.

  • 200 միավոր տանկային ու զրահապատ այլ տեխնիկա,
  • 120 միավոր հրթիռային ու հրետանային միջոց,
  • 30 միավոր մարտական ավիացիա՝ կործանիչ ու ռմբակոծիչ ինքնաթիռներ, ուղղաթիռներ։

Ուսումնասիրության տվյալներով կարող ենք ասել, որ զորավարժությանը ներգրավվել են նաև հունիսին Ադրբեջանի ձեռք բերած բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը և իսրայելական LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները։

« Այս զորավարժությանը և հնարավոր սադրանքներին պատրաստ լինելու համար բանակն արդեն բերվել է մարտական պատրաստության աստիճանի, և Արցախում պատրաստ են պաշտպանությանը։ Ինչ վերաբերում է Արցախի անունը հոլովելուն, Բաբայանը նշեց, որ դա գաղտնիք չէր։

Անկախ անվանումից՝ նրանց բոլոր զորավարժություններն ուղղված են Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ, հայ ժողովրդի դեմ»,- նշել է Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերում վերջին լայնածավալ զորավարժությունը անցկացվել է այս տարի հուլիսի 2-6-ը:

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *