Սկսվել են Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված մշակութային ծրագրերը

Հայաստանի մայրաքաղաքի 2800-ամյա հոբելյանին նվիրված մշակութային ծրագրի շրջանակում, աշխատանքային այցով Արցախում է գտնվում Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը` փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի գլխավորությամբ:

 

«Հիմնական միջոցառումները կկայանան հոկտեմբերի 20-21-ին Երևանում: Եվ բոլոր արցախցիներին հրավիրում ենք մասնակցելու այդ համահայկական տոնակատարություններին: Երևան և Ստեփանակերտ քույր քաղաքների բարեկամական և գործընկերային հարաբերությունները, ունենալով բարձր մակարդակ, ներառում են համագործակցության տարբեր ոլորտներ: Սկսած 2012 թվականից՝ առ այսօր շարունակվում է երկու քաղաքների համագործակցությունը,  և այն տվել է իր շոշափելի արդյունքները՝ կրթության, մշակույթի, քաղաքաշինության և այլ ոլորտներում: »,- նշել է Արամ Սուքիասյանը:

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *