Ցորենի և ալյուրի տարանցման արգելքը Վրաստանի տարածքում հետաձգվել է

Վրաստանի տարածքում բեռնատարներով  ցորենի և ալյուրի տարանցման արգելքը հետաձգվել է մեկ տարով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը:   «Քիչ առաջ գրել էի, որ Վրաստանով ցորենի և ալյուրի տարանցման արգելքը հետաձգվել էր մինչև տարեվերջ: Քիչ առաջ նոր զարգացում եղավ՝ արգելքը հետաձգվեց մեկ տարով»,- գրել է Նահապետյանը: Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարությունը որոշում էր կայացրել սեպտեմբերի 15-ից արգելել երկրի տարածքում բեռնատարներով հացահատիկի տեղափոխումը: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի՝ Հայաստան կատարած այցից հետո հայտարարվեց,  որ որոշումը հետաձգվում է մինչև հոկտեմբեր, իսկ սեպտեմբերի 20-ի առավոտյան տեղեկություն եղավ, որ որոշումը հետաձգվել է մինչև տարեվերջ: Վրաստանի տարածքում բեռնատարներով հացահատիկի տեղափոխման արգելքը կարող է նպաստել ՀՀ-ում հացի գների թանկացմանը: News.tut.am Related posts: К

Read more

Քարոզչական հակամարտությունը բավականին սառեցված վիճակում է գտնվում- Ս.Մարտիրոսյան

Սեպտեմբերի 19-ին Արցախի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպել է տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:   Խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության մասին

Read more

Արփինե Հովհաննիսյանը` Ադրբեջանի կողմից Կոթի գյուղի վրա կրակ բացելու մասին

«Երեկ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի նիստում տեղեկացրել եմ Ադրբեջանի կողմից Կոթի գյուղի վրա կրակ բացելու, դրա հետեւանքով ՀՀ քաղաքացի Սուրեն Սեփխանյանի

Read more

Հանդիպել են Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ԱԳՆ ղեկավարները

Սեպտեմբերի 17-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի իր գործընկեր Մասիս Մայիլյանի հետ։     Արցախի և Հայաստանի Հանրապետության

Read more

Սկսվել են «Դրախտի դարպասը» ֆիլմի Եվրոպական նկարահանումների նախապատրաստական աշխատանքները

«Դրախտի դարպասը»/ Gate to Heaven ֆիլմի Եվրոպական նկարահանումների նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Ջիվան Ավետիսյանը, ֆիլմի բեմադրող օպերատոր լիտվացի Ռիտիս

Read more

Արցախի հազարից ավելի բժիշկներ և բուժքույրեր մասնագիտական վերապատրաստում կանցնեն

ՀՀ և Արցախի առողջապահության նախարարներ Արսեն Թորոսյանի և Արայիկ Բաղրյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն Արցախի քաղաքային և շրջանային բուժհիմնարկների

Read more

«Լեռնային Ղարաբաղը հակամարտություն չէ, Լեռնային Ղարաբաղը մարդիկ են»-Զ.Մնացականյան

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը վերաբերում է առաջին հերթին Լեռնային Ղարաբաղին», – արցախյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ

Read more